ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկել են Սիրիայում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրադրությունն ու կարգավորման հնարավորությունները, անդրադարձել են նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: